ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Վիգեն Սարգսյան. 70 սպայական ընտանիք կնշի բնակարանամուտը

Վիգեն Սարգսյան. 70 սպայական ընտանիք կնշի բնակարանամուտը
30.01.2018 | 03:09

Հայոց բանակն այս տարի փայլուն դրսևորեց իրեն` հյուրընկալելով ՀԱՊԿ խոշորագույն զորավարժությունը, մասնակցելով երկկողմ և բազմակողմ վարժանքների դաշնակից և գործընկեր երկրներում: Հայ զինվորը շարունակեց բարձր պահել մեր երկրի դրոշը Կոսովոյում և Աֆղանստանում, Լիբանանում և Մալիում՝ մասնակցելով միջազգային խաղաղապահ առաքելությունների` զինված ուժերի 26-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Մենք շարունակելու ենք անել ամեն ինչ` բանակի հետ հետադարձ կապն ուժեղացնելու, զինվորի և իր ընտանիքի շփումը հեշտացնելու, բանակում մարդու իրավունքների պաշտպանվածությունն ապահովելու համար: Բանակի թեժ գիծը, «Դիտակետ» հարցումների ծրագիրը, բաց շփումը մամուլի և քաղաքացիական հասարակության հետ օգնելու են մեզ հասնել այդ նպատակին»,- ասել է Վ. Սարգսյանը՝ հավելելով, որ երաշխավորելու են հավասար իրավունքներ և հնարավորություններ նաև կին-զինծառայողների համար: Անդրադառնալով «1000plus.am» կայքին՝ նախարարը տեղեկացրել է, որ այս տարի հիմնադրամից 400 միլիոն դրամի փոխհատուցում է ստացել 41 ընտանիք, և հավելել, որ առաջիկա տարիներին այդ ընտանիքներին կփոխանցվի 2 մլրդ դրամ: Դա այն նվազագույնն է, որ մենք պարզապես պարտավոր էինք անել:

«9 ամսում մենք ամբողջությամբ լուծեցինք հերթագրված 1-ին կարգի զինհաշմանդամների անօթևան և բարելավման կարիք ունեցող, զոհված զինծառայողների անօթևան ընտանիքների բնակավորման խնդիրը: Այս տարի շարունակելու ենք ծրագիրը 2-րդ կարգի զինհաշմանդամների համար»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ այս օրերին Երևանում շահագործման են հանձնելու բնակելի շենք զինծառայողների համար. 70 սպայական ընտանիք կնշի բնակարանամուտը:

Դիտվել է՝ 1242

Մեկնաբանություններ